Դիլիջան-Իջևան ճանապարհը նույնպես փակ է։ Այստեղ էլ տարբեր մասերում վնասված հատվածներ կան, հաղորդում է «Ազատության» թղթակիցը։ Տեղում հերթապահում են փրկարարները։
Ճանապարհային դեպարտամենտից էլ հավելում են, որ Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Դիլիջանից Իջևանի ճանապարհի փլուզում։ Դա Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ն է։
Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։
«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ