Մատչելիության հղումներ

Վարչապետն ուղևորվել է աղետի գոտի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի, հայտնում է նրա մամուլի քարտուղարը։

Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղեւորվել աղետի գոտի։

Առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբ։

Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG