Մատչելիության հղումներ

Տարհանվել է 232 քաղաքացի


ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է, որ Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար՝ ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի։

Նախնական տվյալներով՝ վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը՝ Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:

Ժամը 11։30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

XS
SM
MD
LG