Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն ազատ արձակվեց կալանքից


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում լսումների ժամանակ, օգոստոս, 2024թ.
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում լսումների ժամանակ, օգոստոս, 2024թ.

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ արձակվեց կալանքից՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց:

Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է նախկին նախարարի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի միջնորդությունը Տոնոյանին գրավի դիմաց ազատելու մասին:

Դավիթ Տոնոյանը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։

Ինքը՝ նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։

XS
SM
MD
LG