Մատչելիության հղումներ

Բրիտանիայի նոր կառավարությունը չի փոխի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ. Զախարովա


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ն չի ենթադրում, որ Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը կփոխի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կասկած չունենք լեյբորիստական կառավարության օրոք հակառուսական հակառուսական գծի շարունակականության հարցում»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով, «լեյբորիստների արտաքին քաղաքականության առաջնահերթությունը կլինեն Զելենսկու ռեժիմին, ըստ ամենայնի, սատարելը և միջազգային ասպարեզում Ռուսաստանին մշտապես հակազդելու գործելակերպը»:

Զախարովայի մեկնաբանությունները հրապարակվել են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում:

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ «Քիր Սթարմերի և նրա կազմած կառավարության առաջին քայլերը հստակորեն վկայում են, որ լեյբորիստները չեն շեղվելու Ռուսաստանի նկատմամբ ընդհանուր արևմտյան կուրսից»:

Հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պահպանողականները պարտվել են Համայնքների պալատում իշխող կուսակցության դիրքը զիջել են լեյբորիստներին:

Հուլիսի 5-ին Քիր Սթարմերը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ և կազմել է նոր կառավարություն։ Առաջին իսկ հանրային ուղերձում նա հավաստիացրել է, որ բրիտանական կառավարությունը կշարունակի աջակցել Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG