Բրազիլիայի Վինհեդո քաղաքում երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են, հաղորդում է տեղական GloboNews հեռուստաալիքը։
Ինքնաթիռում եղել է 62 մարդ՝ 58 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։
Voepass Linhas Aéreas-ին պատկանող ATR 72 օդանավը ներքին չվերթ էր իրականացնում Պարանա նահանգի Կասկավելի քաղաքից դեպի Սան Պաուլուի Գուարուլյուս քաղաք։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վինհեդո քաղաքում, քաղաքի Անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի մոտ, շենքում մարդիկ են եղել, սակայն ոչ ոք չի տուժել։
Աղետի հավանական պատճառը դեռ չի նշվում, սև արկղերը հայտնաբերվել են, դրանք կուղարկվեն Բրազիլիա:
Նշվում է, որ սա ամենամահաբեր ավիավթարն է 2007 թվականին Կոնգոնաս օդանավակայանում TAM-ի ողբերգությունից հետո, որը 199 մարդու կյանք խլեց: