Մատչելիության հղումներ

Բրազիլիայում ինքնաթիռ է կործանվել. 62 ուղևորի ճակատագիրը դեռ հայտնի չէ


Բրազիլիա, արխիվ
Բրազիլիա, արխիվ

Բրազիլիայի Վինհեդո քաղաքում մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է 62 մարդ, նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ, հաղորդում է տեղական GloboNews հեռուստաալիքը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սան Պաուլո նահանգի հրշեջ բրիգադը սոցցանցերում հաստատել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վինհեդո քաղաքում, և վթարի վայր է ուղարկել յոթ անձնակազմ։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մխրճվում ծառերի մեջ, ապա ծուխն է նկատվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG