Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Բեյրութ կատարած այցի ժամանակ կոչ է արել ճնշում գործադրել թե՛ Իսրայելի կառավարության, թե՛ «Հեզբոլա»-ի վրա՝ ընդունելու հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը:
«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, սակայն Եվրամիությունը նրա միայն զինյալ թևն է ներառել իր սև ցուցակում, բայց ոչ քաղաքականը։
Բորելը նաև կոչ է արել լիբանանցի առաջնորդներին ընտրել նախագահ՝ վերջ դնելու երկրի երկամյա անիշխանության վակուումին՝ խոստանով 200 միլիոն եվրո տրամադրել՝ աջակցելու Լիբանանի զինված ուժերին:
Մինչ այդ Լիբանանի հարավում գտնվող Ալ-Ամիրիա քաղաքում բանակի կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն մեկ զինվոր է զոհվել, 18-ը վիրավորվել են:
Հարձակումը լուրջ վնաս է հասցրել հաստատությանը, հայտնել է պաշտպանական գերատեսչությունը։
Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարություն է տարածել, որ սա Իսրայելի «ուղիղ և արյունալի» արձագանքն է, որով նա մերժում է զինադադարի հասնելու, հարավում լիբանանյան բանակի ներկայությունն ուժեղացնելու և ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրականացման բոլոր փորձերը: