Մատչելիության հղումներ

Բելգորոդի իշխանությունները փակում են Ուկրաինային սահմանակից ևս երեք բնակավայրի մուտքը


Բելգորոդի մարզի իշխանությունները փակում են Ուկրաինային սահմանակից ևս երեք բնակավայրերի մուտքը։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ Գրայվորոնսկի շրջանի Դրոնովկա, Պորոզ, ինչպես նաև Վալույսկի քաղաքային շրջանի Ստարի Խուտոր գյուղերի փակումը պայմանավորված է «բարդ օպերատիվ իրավիճակով»։

Պաշտոնյան հայտարարել է, որ իշխանությունները սահմանամերձ այդ գյուղերի բնակիչներին կաջակցեն գույքի դուրսբերման հարցում, կտրամադրեն միանվագ ֆինանսական աջակցություն ու կհերթագրեն բնակարանների ցուցակում։

Նշված երեք գյուղերը գտնվում են ուկրաինական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և վերջին ամիսներին պարբերաբար ենթարկվում են գնդակոծության և դրոնների հարձակումների։ Բելգորոդի մարզում ընդհանուր առմամբ շուրջ 30 բնակավայրերի մուտքերը փակ են, բնակիչները՝ տարհանված։

XS
SM
MD
LG