Ռուսաստանի Վորոնեժի մարզի Օստրոգոժսկի շրջանում գիշերը անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով սկսվել է հրդեհ և «պայթյունավտանգ առարկաների» դետոնացիա, հաղորդել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը:
Նահանգապետի վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է խոցված անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով: Գուսևը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օբյեկտ է այրվում: Astra Տելեգրամ ալիքի վկայությամբ՝ խոսքը զինամթերքի պահեստի մասին է:
Գուսևը գրել է, որ Օստրոգոժսկի շրջանի երեք բնակավայրերում արտակարգ իրավիճակ է սահմանվում՝ «հետևանքների վերացման համար»: Նրա տվյալներով՝ տարհանվել է 200 մարդ, երկու վիրավոր կա, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտնել է անօդաչուների գիշերային գրոհի մասին, երկու մարդ վիրավորվել է, վնասվել են շինություններ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ օգոստոսի լույս 24-ի գիշերը հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 7 անօդաչու թռչող սարքեր Վորոնեժի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերի երկնքում: