Մատչելիության հղումներ

Առնվազն 9 վիրավոր Ուկրաինայում, 5 զոհ՝ ռուսական Բելգորոդում գիշերային հարվածների հետևանքով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ուկրաինայի Խարկովի և Դոնեցկի մարզերում առնվազն ինը մարդ, այդ թվում՝ երեխա է վիրավորվել ռուսական կողմի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածքների հետևանքով, հայտնել են տեղի իշխանությունները։

Խարկովում վնասվել են նաև գազատարը և տասը տուն, ավերվել է առնվազն երկու տուն։

Երկու լրագրող վիրավորվել է գիշերը արևելյան Կրամատորսկ քաղաքի հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով, իսկ երրորդին դեռևս չի հաջողվել գտնել փլատակների տակ, ասել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը՝ հավելելով, որ լրագրողները Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիներ են։

Ռուսական կողմն էլ հաղորդել է Բելգորոդի շրջանում հինգ խաղաղ բնակչի զոհվելու մասին։

  • Այս ամսվա սկզբին Ռուսաստանի իշխանությունները արտակարգ դրություն հայտարարեցին Բելգորոդում, ապա Մոսկվան հայտարարեց, որ լրացուցիչ զորքեր է ուղարկում հարևան Կուրսկ՝ օգոստոսի 6-ին Ուկրաինայի անսպասելի ներխուժումից պաշտպանելու համար:
  • Մինչև այժմ Ուկրաինան գրավել է Կուրսկի շրջանի ավելի քան 90 բնակավայր, ըստ Կիևի՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ներխուժումն է Ռուսաստան:

XS
SM
MD
LG