Մատչելիության հղումներ

Բայդեն․ Եթե Թրամփը պարտվի, իշխանության խաղաղ փոխանցում չի լինի


ԱՄՆ 46-րդ նախագահ Ջազեֆ Բայդեն, 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջազեֆ Բայդեն, 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

«Եթե Դոնալդ Թրամփը պարտվի ընտրություններում, ես վստահ չեմ, որ հնարավոր կլինի իշխանության խաղաղ փոխանցում կազմակերպել», - անցած գիշեր CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Մենք Թրամփին լուրջ չենք ընկալում, սակայն նա միշտ ասում է այն, ինչ մտածում է։ Այդ հայտարարությունների թվին է պատկանում նաև նրա այն պնդումը, թե իր պարտության դեպքում արյունահեղություն կլինի», - նշել է Բայդենը։

Հնարավոր արյունահեղության մասին Թրամփը հայտարարել էր մարտին՝ Օհայո նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։Հետագայում ԱՄՆ 45-րդ նախագահը նշել էր, թե իր հայտարարությունը վերաբերում էր այն վատ հետևանքներին, որ կունենա իր պարտությունը Միացյալ Նահանգների ավտոմոբիլային արդյունաբերության վրա։

XS
SM
MD
LG