ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընդունել է Դեմոկրատական կուսակցությունից իր հնարավոր մրցակից ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ սեպտեմբերի 4-ին բանավիճելու Fox News-ի առաջարկը։
Իր համաձայնության մասին Թրամփը տեղեկացրել է Truth Social-ում։
Հարիսն անցյալ ամիս էր հայտարարել, որ պատրաստ է բանավիճելու հանրապետական թեկնածուի հետ։