Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղ օրակարգին, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահի կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Փոդեսթայի հետ հանդիպմանը։
Ադրբեջանի առաջնորդը պնդել է, թե հենց Բաքուն է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը:
Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծում արդեն համաձայնեցված դրույթները, ինչն առաջարկում է Հայաստանը:
Երեկ Մոսկվայում կրկին նման առաջարկով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, մինչդեռ, հենց նր ներկայությամբ պնդել է՝ պայմանագիրը կստորագրվի, երբ ամբողջովին համաձայնեցվի։