Մատչելիության հղումներ

Արմեն Ղազարյանը նշանակվեց ՆԳ փոխնախարար


Արմեն Ղազարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Արմեն Ղազարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ստորագրել Արմեն Ղազարյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու և ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

Որոշումները հրապարակված են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

Մեկ շաբաթ առաջ ներքին գործերի նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը՝ փոխարինելով այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվում աշխատանքից ազատված Վահե Ղազարյանին:

XS
SM
MD
LG