Թուրքիան արտոնություն է ստացել՝ Ռուսաստանին «Գազպրոմբանկ»-ի միջոցով գազի վճարումների համար, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ պատասխանելով Reuters-ի հարցին:
Նոյեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ՝ խոչընդոտ ստեղծելով ռուսական գազի գնորդների համար, որոնք օգտագործում էին բանկը՝ վճարումներ կատարելու համար։
Թուրքիայի համար Ռուսաստանը գազի գլխավոր մատակարարն է, ապահովում է երկրի գազի ներմուծման ավելի քան 50 տոկոսը: Թուրքիան ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ խնդրել էր բացառություն անել, որպեսզի հնարավորություն ունենա շարունակել վճարել «Գազպրոմբանկ»-ի միջոցով ռուսական բնական գազի ներկրման համար։ Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը նման բացառություն է արել նաև Հունգարիայի համար, որի էներգետիկ համակարգը խիստ կապված է ռուսական նավթի և գազի հետ: