Մատչելիության հղումներ

Պուտինը թույլ տվեց «ոչ-բարեկամ» երկրներից արտարժույթով ընդունել գազի վճարումները


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կարգադրություն, որով գազ վաճառող ընկերություններին թույլ է տվել արտարժույթով ընդունել վճարումները «ոչ-բարեկամ» երկրներից:

Համաձայն այդ փաստաթղթի, ռուսական գազն արտասահման վաճառող ընկերությունները կարող են հաշվարկներ կատարել արտարժույթով, որը նշված է պայմանագրում: Դրա համար մատակարարողը պետք է բացի հատուկ բանկային հաշիվ, գնորդի պարտքը կհամարվի մարված, եթե գնորդը համապատասխան գումարը փոխանցի այդ հաշվին:

Այս տարվա մարտի 31-ին Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով գազի մատակարարումը «ոչ-բարեկամական» երկրներ պետք է իրականացվեր բացառապես ռուսական ռուբլով, ինչի համար գնորդները պետք է «Գազպրոմբանկ»-ում ռուբլու հաշիվներ բացեին:

Պուտինը հայտարարել էր, թե պատժամիջոցներ սահմանած «հավաքական Արևմուտքը» «ոչնչացրել է վստահությունն արտարժույթի հանդեպ»:

Մինչդեռ, ռուսական գազի գնորդների ցանկում «ոչ-բարեկամական» երկրների մեծ մասը հրաժարվել է ենթարկվել Պուտինի կարգադրությանը, պնդելով, որ դա չի գործել արդեն կնքված պայմանագրերի դեպքում:

XS
SM
MD
LG