Ռուսաստանը երկրում անօրինական բնակվող օտարերկրացիների գրանցամատյան է ստեղծում, «Կոմերսանտ»-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը։
Գրանցամատյանում ներառվելուց հետո միգրանտները չեն կարողանա «մեքենա վարել, օգտվել բանկային ծառայություններից, գույք գրանցել, ամուսնություն կնքել և լուծարել, երեխաներին մանկապարտեզներում և դպրոցներում գրանցել», մանրամասնել է Գորովոյը։
Թե, երբ կստեղծվի ռեեստրը, հայտնի չէ։ Ներքին գործերի փոխնախարարը նշել է, որ նման տեղեկատվություն փոխանցող կազմակերպությունների հետ դեռ էլեկտրոնային փոխգործակցության որոշ աշխատանքներ կան իրականացնելու։
Գորովոյը նաև ասել է, որ 2024-ի դեկտեմբերի 1-ից Մոսկվայի օդանավակայաններում Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիներին լուսանկարով և մատնահետքով նույնականացնելու փորձնական ընթացակարգ է գործարկվելու։
Փորձարկումից հետո ռուսաստանցի պաշտոնյան չի բացառել, որ համակարգը ներդրվի նաև բոլոր սահմանային անցակետերում։