Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կհետաքննի Իրանի հարվածներին Իսրայելի կողմից պատրաստվող պատասխանի վերաբերյալ արտահոսքը


Իսրայելցի զինծառայողը վնասազերծված իրանական բալիստիկ հրթիռի մոտ, 9-ը հոկտեմբերի, 2024Թ.
Իսրայելցի զինծառայողը վնասազերծված իրանական բալիստիկ հրթիռի մոտ, 9-ը հոկտեմբերի, 2024Թ.

Միացյալ Նահանգները շուտով կսկսի հետաքննել՝ ինչպես են արտահոսել խիստ գաղտնի հետախուզական փաստաթղթերը, որոնք նկարագրում են՝ ինչպես է Իսրայելի պատրաստվում պատասխանել Իրանի հարվածներին։ «Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք», - ասել է Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը։

Հույժ գաղտնի փաստաթղթերը սոցիալական ցանցերում հրապարակվել էին երկու օր առաջ, դրանցում արբանյակային լուսանկարներ կան իսրայելական զինուժի, զինամթերքի ու վարժանքների, ինչպես նաև՝ Իրանին հասցվելիք հարվածի հնարավոր հետևանքների վերաբերյալ։

The New York Tumes-ը հաղորդում է, թե ամերիկացի պաշտոնյաները անանուն մնալու պայմանով ասել են, թե փաստաթղթերն իրական են, բայց դրանք, հավանաբար, ներկայացնում են միայն մի մասը այն տեղեկատվության, որը գտնվում է Միացյալ Նահանգների տրամադրության տակ։

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց անցած տարվա հոկտեմբերից, երբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվեցին հրեական խաղաղ ավանների վրա, ինչի հետևանքով սպանվեց մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվեց:

Իրանն այս տարվա հոկտեմբերի 1-ին հարյուրավոր հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, Իսրայելը սպառնում է պատասխան քայլերով:

XS
SM
MD
LG