Իսրայելական զինվորականները կիրակի առավոտյան ավիահարված են հասցրել Բեյրութին։ Դրա նպատակը, համաձայն Իսրայելի պաշտպանության բանակի զեկույցի, եղել է լիբանանյան արմատական «Հեզբոլա» խմբավորման հետախուզական ստորաբաժանման հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև զենքի արտադրության ընդհատակյա արտադրամասը:
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են երկու հարվածների մասին Բեյրութի հարավում գտնվող Դահիյա թաղամասում: Այն համարվում է «Հեզբոլա»- հենակետ: Այս իրանամետ կազմակերպությունն ԱՄՆ-ում ճանաչված է որպես ահաբեկչական։ ԵՄ-ն նրա ռազմական թևը ճանաչում է ահաբեկչական, բայց ոչ քաղաքական կուսակցությունը, որը նշանակալի ազդեցություն ունի Լիբանանում և ներկայացված է տեղական խորհրդարանում։
Նաև, ըստ լիբանանյան լրատվամիջոցների, Իսրայելը հոկտեմբերի 20-ի առավոտյան տասնյակ հարվածներ է հասցրել երկրի հարավային շրջաններին, այդ թվում՝ Նաբաթիե քաղաքին։ Քաղաքացիական բնակչության զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Իսրայելական բանակի հայտարարության մեջ ասվում է, որ հարվածների հետևանքով զոհվել են «Հեզբոլա»-ի երեք բարձրաստիճան հրամանատարներ։