«Մեծ յոթնյակը» (G7) զգուշացրել է Իրանին դադարեցնել աջակցությունը «Համաս»-ի և «Հեզբոլա»-ի զինյալ խմբավորումներին և այլ ոչ պետական դերակատարներին Մերձավոր Արևելքում և դադարեցնել գործողությունները, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը։
Յոթ երկրները հոկտեմբերի 19-ի համատեղ հայտարարության մեջ նշել են, որ այդ գործողությունները հնարավոր էսկալացիային կարող են նպաստել։
Գազայում տեղակայված «Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: ԱՄՆ-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչել նաև «Հեզբոլա»-ն, մինչդեռ ԵՄ-ն միայն նրա զինված թևը, բայց ոչ քաղաքականը, որը անդամներ ունի Լիբանանի խորհրդարանում: «Համաս»-ը, Լիբանանում գործող «Հեզբոլա»-ն և Եմենի Հութի ապստամբները, որոնք նույնպես ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի կողմից, համարվում են Իրանի վստահելիները Մերձավոր Արևելքում:
ԱՄՆ պաշտպանության ղեկավար Լլոյդ Օսթինն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը «կցանկանար տեսնել», որ Իսրայելը նվազեցնում է իր որոշ հարձակումները Բեյրութում և շրջակայքում, ինչպես նաև բանակցություններ։
«Քաղաքացիական զոհերի թիվը չափազանց մեծ է», - ասել է նա Նեապոլում G7-ի գագաթնաժողովից հետո: