Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում 6 ռուսաստանցի մեղադրվում է ուկրաինական պաշտոնական կայքէջերի վրա հաքերային հարձակման համար


ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում դատարանը մեղադրանք է առաջադրել հինգ ռուս հետախույզների և նրանց ենթադրյալ հանցակցին Ուկրաինայի կառավարության կայքերը կոտրելու և խարդախություն կատարելու համար:

Ըստ մեղադրող կողմի՝ 2022թ. հունվարին հաքերները հարձակվել են ուկրաինական գերատեսչությունների կայքերի վրա՝ գողանալով տվյալներ և թողնելով դրանց վրա «Ձեր մասին բոլոր տեղեկությունները հրապարակային են դարձել, վախեցե՛ք և սպասե՛ք ձեր անցյալին, ներկային և ապագան» հաղորդագրությունը։ Գողացված տվյալները, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը մեղադրյալները համացանցում հանել են վաճառքի։

Սրանից մեկ ամիս անց Ռուսաստանը սկսեց լայնամասշտաբ պատերազմը Ուկրաինայում։

XS
SM
MD
LG