Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի վրա, եթե զգա, որ Մոսկվան արգելափակում է ուկրաինական պատերազմին վերջ դնելու իր ջանքերը։
«Եթե ես ու Ռուսաստանն ի վիճակի չլինենք գործարք կնքել Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու շուրջ, և եթե ես համոզված լինեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ես երկրորդական մաքսատուրքեր կսահմանեմ Ռուսաստանից արտահանվող ողջ նավթի վրա»,- NBC հեռուստաընկերությանն ասել է Դոնալդ Թրամփը՝ մանրամասնելով, - «Դա կլինի հետևյալ կերպ՝ եթե որևէ մեկը գնի ռուսական նավթ, չի կարող բիզնեսով զբաղվել Միացյալ Նահանգներում, ողջ նավթի վրա մաքսատուրքերը կլինեն 25-50 տոկոս»։
Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է եկող շաբաթվա ընթացքում խոսել Պուտինի հետ։