Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Կատարը Իսրայելից ու «Համաս»-ից պահանջում են բանակցությունների վերադառնալ


Գազա, արխիվ
Գազա, արխիվ

ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ են ներկայացրել Իսրայելին և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ին՝ հաջորդ շաբաթ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։

«Այլևս հնարավոր չէ ժամանակ կորցնել, և կողմերից և ոչ մեկը այլևս չունի արդարացումներ հարցը հետաձգելու համար», - ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG