Մատչելիության հղումներ

ԱԳՆ. Դամասկոսում Հայաստանի դեսպանության անձնակազմն աշխատանքները կշարունակի Բեյրութից


Արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ
Արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ

«Տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է», - հայտարարում է Արտգործնախարարությունը:

Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից, հայտարարում է Արտգործնախարարությունը:

«Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է», - ասված է Հայաստանի արաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունում:

«Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային)», - հաղորդում է Արտգործնախարարությունը:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը, զինյալ ապստամբներն էլ հայտարարեցին Դամասկոսը գրավելու մասին:

XS
SM
MD
LG