Մատչելիության հղումներ

Ադրբեջանում այսօր սգո օր է


«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի բեկորները, 25-ը դեկտեմբերի, 2024թ․
«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի բեկորները, 25-ը դեկտեմբերի, 2024թ․

Ադրբեջանում այսօր սգո օր է՝ երեկ տեղի ունեցած ավիավթարից հետո, որի զոհ է դարձել 38 մարդ, 29 վիրավորվել։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռի կործանման պաշտոնական պատճառը դեռ չի հաղորդվում․ ղազախական իշխանությունները հետաքննություն են անցկացնում։

Մինչ այդ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնցից դատելով կարելի է ենթադրել, որ օդանավը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից:

Reuters-ը նշում է, որ այդ տարածքում նախորդ օրերին ռուսական ՀՕՊ-ն աշխատել է՝ ուկրաինական անօդաչուների հարձակմանն ի պատասխան։

Կրեմլի խոսնակը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուսական կողմն է խոցել ինքնաթիռը, հորդորել է սպասել քննության արդյունքներին։

Քննիչների եզրակացությունից առաջ մեկնաբանություններից հրաժարվել է նաև Ադրբեջանի նախագահը։ «Ինձ միայն ասվել է, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը եղանակային վատ պայմանների պատճառով», - նշել է Իլհամ Ալիևը։

XS
SM
MD
LG