Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգից վերադառնում է Բաքու՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրը։
«Ողբերգության հետ կապված Ադրբեջանի նախագահը վերադառնում է Բաքու», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ալիևը Սանկտ Պետերբուրգում էր՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 25 մարդ ողջ է մնացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։