Մատչելիության հղումներ

«Անհամբեր սպասում եմ շուտով անձամբ հանդիպել Փաշինյանին»․ Եվրոպական խորհրդի նախագահ


Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտա

«Անհամբեր սպասում եմ շուտով անձամբ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։

«Ես հայտնեցի ԵՄ հանձնառությունն՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ», - գրել է Կոշտան։

Նախօրեին հայկական կողմն էր հաղորդել հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ Փաշինյանը նախ շնորհավորել է Կոշտային Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաև գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Գործադիրի ղեկավարը նաև ասել է, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից, ինչպես նաև տեղեկացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG