ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը նախատեսում է երկուշաբթի օրը հայտարարել, որ կթուլացնի Սիրիա մարդասիրական օգնության սահմանափակումները՝ արագացնելով առաջին անհրաժեշտության մատակարարումները, գրում է Wall Street Journal-ը: Սակայն, ըստ հրապարակման՝ մյուս պատժամիջոցները, որոնք սահմանափակում են այլ օգնություն Դամասկոսին, առայժմ չեն չեղարկվի։
Այս քայլը, որը հաստատվել է վարչակազմի կողմից հանգստյան օրերին, լիազորում է գանձապետական դեպարտամենտին բացառություններ տրամադրել օգնության խմբերին և ընկերություններին, որոնք մատակարարում են հիմնական պարագաներ, ինչպիսիք են ջուրը, էլեկտրաէներգիան և օգնության այլ պարագաներ, հաղորդում է WSJ-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
Երեկ Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտ են պատերազմից տուժած երկրի արագ վերականգնմանը, և կոչ էր արել Վաշինգտոնին չեղարկել դրանք։