Մատչելիության հղումներ

Սիրիայի արտգործնախարարը Դոհայում է՝ հանդիպելու Կատարի վարչապետին


Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին, որը նշանակվել է երկրի նոր ղեկավարների կողմից, կիրակի օրը ժամանել է Դոհա՝ հանդիպելու Կատարի վարչապետ Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին, Reuters-ին հայտնել է Կատարի պաշտոնյան:

Սիրիական պաշտոնական SANA գործակալությունը հաստատել է սիրիական պատվիրակության ժամանումը, որի կազմում են երկրի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան և հետախուզության ղեկավար Անաս Խաթաբը։

Պաշտոնյան ասել է, որ սիրիական պատվիրակությունը կհանդիպի Կատարի արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սա սիրիացի նախարարի երկրորդ արտասահմանյան այցն է Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո:

Ակնկալվում է, որ այս շաբաթ ալ-Շիբանին նաև կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հորդանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG