Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի բանակցել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ-ների ներկայացուցիչների հետ ավիավթարի վարկածների մշակման շուրջ. ՌԴ ԱԳՆ


Ռուսաստանի Դաշնությունը չի բանակցել Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների հետ Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի վարկածների մշակման շուրջ, այդ ապատեղեկատվությունը քաղաքական պատվեր է, այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ օտարերկրյա գործակալների դրդմամբ կեղծ տեղեկություն է տարածվում, թե ՌԴ ԱԳՆ կենտրոնական գրասենյակի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ իբր բանակցություններ են վարել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի վարկածներ մշակելու համար, սակայն այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ բանակցություններ չեն եղել, ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG