Մատչելիության հղումներ

Բուլղարիան ու Ռումինիան՝ Շենգենյան գոտու լիիրավ անդամներ


Բուլղարիան ու Ռումինիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։ Այսօրվանից այդ երկրների և Շենգենյան համաձայնագրի մյուս մասնակիցների ցամաքային սահմաններին ստուգումները չեղարկվում են։

Այսպիսով, Հունգարիայի կամ Հունաստանի տարածքով երկու երկրներ մուտք գործող զբոսաշրջիկներից, բեռնատարների վարորդներից այլևս չեն պահանջվի փաստաթղթեր։

ԵՄ ներքին գործերի նախարարները համապատասխան որոշում են ընդունել մոտ երեք շաբաթ առաջ, այն բանից հետո, երբ Ավստրիան չեղարկեց Շենգենյան գոտու ընդլայնման վետոն։

Ռումինիան և Բուլղարիան Եվրամիությանն են միացել 2007 թվականին, սակայն ապօրինի միգրացիայի վտանգի պատճառով երկու երկրները բախվում էին Ավստրիայի դիմադրությանը Շենգենյան գոտուն միանալու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG