Մատչելիության հղումներ

Զինյալները շարունակում են տարածքներ գրավել Սիրիայում


Սիրիա - Զինյալ ապստամբը Համայում, 6-ը դեկտեմբերի, 2024թ.
Սիրիա - Զինյալ ապստամբը Համայում, 6-ը դեկտեմբերի, 2024թ.

Սիրիական բանակը հիմնականում դուրս է եկել երկրի հարավային շրջաններից՝ է՛լ ավելի շատ տարածքներ թողնելով ապստամբ զինյալներին, հաղորդում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով կողմերի հայտարարությունները։

Կառավարական մեծաթիվ ուժեր երկրի կենտրոն են տեղափոխվում՝ պաշտպանելու Հոմս քաղաքը։ Զինյալները երկրի երրորդ ամենամեծ քաղաքի մատույցներ հասան երեկ։

Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր՝ նպատակը նախագահ Ասադի կառավարությունը տապալելն է:

XS
SM
MD
LG