Մատչելիության հղումներ

Ըստ Զելենսկու՝ Պուտինը մտադիր է վերադարձնել Կուրսկը նախքան Թրամփի պաշտոնավարումը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է դուրս մղել ուկրաինական զորքերը Կուրսկից մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկը։

«Նրա համար շատ կարևոր է ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակը Կուրսկում», - լրագրողներին ասել է Զելենսկին։

Օգոստոսին Ուկրաինան ներխուժեց Կուրսկի մարզ՝ գրավելով Ռուսաստանի գրեթե 1400 քառակուսի կիլոմետր տարածք: Քանի որ Թրամփը խոստացել է դադարեցնել պատերազմը պաշտոնը ստանձնելուց հետո, Մոսկվան հնարավոր է ստիպված լինի փոխանակել Կուրսկում գրավված տարածքները, եթե ժամանակին չկարողանա դուրս մղել ուկրաինական զորքերը:

Պուտինը Կուրսկ է ուղարկել տասնյակ հազարավոր ռուս զինվորների, որոնք հակագրոհների ալիք է սկսում, հայտնել է Ուկրաինայի գլխավոր շտաբի աղբյուրը։ Ռուսաստանը վերականգնել է Կուրսկում մոտ 800 քառակուսի կիլոմետր կամ Ուկրաինայի կողմից զավթված տարածքի մոտ 40 տոկոսը, ասել է աղբյուրը։

Զելենսկին պնդել է, որ ուկրաինական զորքերը Կուրսկում ռուսական զորքերին մեծամասշտաբ կորուստներ են պատճառում։

XS
SM
MD
LG