Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը հայտարարել է, որ հրադադարը կարող է ազդել Իսրայելին Թեհրանի պատասխանի վրա


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ եթե Իսրայելը և Թեհրանի դաշնակից խմբավորումները հրադադար հաստատեն տարածաշրջանում, ապա դա «կարող է ազդել իրանական բանակի ցանկացած պատասխան հարվածի ուժգնության վրա», հաղորդում է պետական IRNA գործակալությունը:

«Եթե նրանք [իսրայելցիները] վերանայեն իրենց պահվածքը, ընդունեն հրադադարը և դադարեցնեն ճնշված և անմեղ մարդկանց սպանությունը տարածաշրջանում, դա կարող է ազդել մեր արձագանքի ինտենսիվության և բնույթի վրա», - ասել է նա։

Սակայն, Իրանի նախագահը շեշտել է՝ Թեհրանը «անպատասխան չի թողնի իր ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված որևէ ագրեսիա»։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իսրայելը թիրախավորել է «Հեզբոլա»-ի ենթադրյալ թիրախները։ Խմբավորումը Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունն իր սև ցուցակում ներառել է նրա զինված թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը:

«Հեզբոլլա»-ն հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ կշարունակի իր հարձակումները մինչև Գազայի հատվածում հրադադարի հաստատումը:

Իրանի նախագահի այս խոսքերը հաջորդում են Իրանի ու Իսրայելի փոխադարձ օդային հարվածներին: Ի պատասխան Թեհրանի կողմից հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման՝ Իսրայելը մոտ 10 օր առաջ պատասխան հարվածներ հասցրեց։

Նախօրեին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել էր Իսրայելին և Միացյալ Նահանգներին «ջախջախիչ պատասխան տալ»:

XS
SM
MD
LG