Մատչելիության հղումներ

Խամենեին ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնում է ջախջախիչ պատասխանով


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Միացյալ Նահանգներին և Իսրայելին սպառնում է ջախջախիչ պատասխանով Իրանի դեմ գործողությունների համար։

Խամենեիի այս խոսքերը հաջորդում են Իրանի ու Իսրայելի փոխադարձ օդային հարվածներին: Ի պատասխան Իրանի կողմից հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման՝ Իսրայելը մեկ շաբաթ առաջ պատասխան հարվածներ հասցրեց։ Այժմ, իր հերթին, Թեհրանն է խոստանում հակահարված տալ։

«Սա միայն վրեժի մասին չէ, խոսքը տրամաբանական գործողությունների մասին է․ առճակատում, որը հիմնված է հավատքի, բարոյականության, իսլամական իրավունքի վրա, ինչը համահունչ է միջազգային իրավունքին», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

XS
SM
MD
LG