Մատչելիության հղումներ

ԵՄ-ը դատապարտում է իրանական հրթիռների ենթադրյալ փոխանցումը ՌԴ-ին, քննարկում նոր պատժամիջոցները


Եվրամիությունը դատապարտել է իրանական արտադրության բալիստիկ հրթիռների վերջին ենթադրյալ փոխանցումը Ռուսաստան և քննարկում է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն այսօր ասել է, որ Բրյուսելը «բազմիցս խստորեն զգուշացրել է Իրանին բալիստիկ հրթիռներ Ռուսաստանին չփոխանցելու մասին»։

Մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս շաբաթ հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից ստացված զենքերը կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում շաբաթների ընթացքում: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օրեր առաջ հայտարարել էր, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, հավելելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները լուծում չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG