Մատչելիության հղումներ

Արաղչի. Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Մոսկվային


Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, հավելելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները լուծում չեն:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր երեկ հայտարարել, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Իրանից և, հավանաբար, շաբաթների ընթացքում դրանք կօգտագործի Ուկրաինայում: Բլինքենը զգուշացրել էր, որ Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը սպառնում է եվրոպական անվտանգությանը:

Թեհրանն ԱՄՆ-ի հայտարարությունն անվանել է «տգեղ քարոզչություն»: Կրեմլն էլ, իր հերթին, հայտարարել է, որ «տարբեր սպառազինությունների փոխանցման մասին պնդումներն անհիմն են»:

Միևնույն ժամանակ, Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը համագործակցում է փոխադարձ շահեր հետապնդող բազմաթիվ երկրների հետ։

«Ռուսաստանի զինված ուժերն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում իրականացնելու համար», - վստահեցրել է Կրեմլի խոսնակը:

XS
SM
MD
LG