Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց Աշոտյանի նկատմամբ տնային կալանք և գրավ կիրառել


Դատարանն այսօր փոխեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջոցը՝ կիրառելով տնային կալանք։

Դատավորը նաև 25 միլիոն դրամ գրավ նշանակեց, և քանի դեռ գրավը չի վճարվել, Աշոտյանը կմնա կալանավորված։

ՀՀԿ փոխնախագահին արգելվեց կապ ունենալ որևէ մեկի հետ, բացառությամբ մերձավոր ազգականներից։

Վերաքննիչ հակակոռուպցիան դատարանն ավելի վաղ մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատել էր մեկ ամսով։

Նա մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացում և հափշտակություն կազմակերպելու և պաշտոնեական դիրքի չարաշահման դրդելու համար։ Փողերի լվացման մասով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը դեռ 2023-ին հաստատել էր հիմնավոր կասկածի բացակայությունը:

Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում վարչապետ Փաշինյանին քննադատելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG