Ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով։ Նման որոշում է կայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Վերաքննիչ դատարանն, ըստ էության, համաձայնվել է իրենց այն փաստարկի հետ, որ Աշոտյանին ավելի քան մեկ տարի բանտային կալանքի տակ պահելուց հետո ևս 3 ամիս ժամկետով կալանքը երկարաձգելն անհամաչափ է։
Սա նշանակում է, որ Աշտոյանի եռամսյա կալանքի ժամկետը, որը երկարացվել էր հուլիսին, կավարտի սեպտեմբերի 15-ին։
Արդյոք սեպտեմբերի 15-ին Աշոտյանն ազատ կարձակվի։ Դա կախված է այն հանգամանքից, թե առաջիկայում Աշտոյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը, քննարկելով նրա խափանման միջոցի հարցը, ինչպիսի որոշում կկայացնի։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, սակայն, հույս ունի, որ խափանման միջոցը կփոխվի և Աշտոյանն ազատ կարձակվի։