Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում հումանիտար իրավիճակն «աղետալի է». ՄԱԿ


Գազայում մարդիկ հերթ են կանգնել՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար, սեպտեմբերի 5, 2024թ.
Գազայում մարդիկ հերթ են կանգնել՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար, սեպտեմբերի 5, 2024թ.

Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը «ավելի աղետալի է»։ ՄԱԿ-զգուշացնում է, որ ավելի քան 1 միլիոն մարդ օգոստոսին Գազայի հարավում և կենտրոնական հատվածում մարդասիրական միջոցներով սննդի չափաբաժին չի ստացել:

«Չնայած մեր առջև ծառացած մարտահրավերներին՝ ՄԱԿ-ը և այլ մարդասիրական կազմակերպությունները շարունակում են հնարավոր ամեն ինչ անել պաղեստինցիներին կենսարար օգնություն տրամադրելու համար»,- ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր գործակալությունը օրերս հայտարարել էր, որ զգալի առաջընթաց է գրանցել Գազայի հատվածում երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու հարցում։ Կառույցը միաժամանակ կոչ է արել մշտական հրադադար հաստատել՝ հումանիտար ճգնաժամը թեթևացնելու համար:

XS
SM
MD
LG