Մատչելիության հղումներ

Գազայի համար հրադադարի մասին նոր առաջարկների կարիք չկա. «Համաս»


Գազա, արխիվ
Գազա, արխիվ

ԵՄ-ում և ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը հայտարարել է, որ Գազայի համար հրադադարի մասին նոր առաջարկների կարիք չկա, և պետք է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ համաձայնելու ԱՄՆ ծրագրին, որն իսլամիստական խմբավորումն արդեն ընդունել է:

Սպասվում էր, որ ԱՄՆ-ը կներկայացնի զինադադարի նոր առաջարկ՝ ուղղված «Համաս»-ի և Իսրայելի միջև փակուղային իրավիճակից դուրս գալուն։

Ծայրահեղական խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել է խափանել համաձայնագիրը՝ պնդելով, որ Իսրայելը դուրս չի գա Գազայի հարավում գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքից:

Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը Bloomberg-ին ասել է, որ իսրայելական կողմը պատրաստ է բանակցել Ֆիլադելֆիայի միջանցքի վերահսկողության շուրջ, բայց միայն «Համաս»-ի հետ պատերազմի ավարտից հետո։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:

XS
SM
MD
LG