Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին:
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ համաժողովը «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի շարունակությունն է:
Առցանց համաժողովին մասնակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ասված է հաղորդագրությունում: