Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը:
Գրիգորյանն անցած տարվա հոկտեմբերի վերջին Մալթայում մասնակցել էր Ուկրաինայում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված 3-րդ համաժողովին, որի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել Հայաստանի մասնակցությունը Մալթայի համաժողովին: