Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այց կկատարի Ադրբեջան:
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվելու են «ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրները»:
Այցի արդյունքներով նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության ընդունում, միջկառավարական և այլ փաստաթղթերի ստորագրում, ասված է հաղորդագրությունում: