Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ի հրթիռակոծության հետևանքով մեկ իսրայելցի է զոհվել


Լիբանան-Իսրայել սահման, «Հեզբոլա»-ի հետ բախման հետևանքները, հուլիսի 29, 2024
Լիբանան-Իսրայել սահման, «Հեզբոլա»-ի հետ բախման հետևանքները, հուլիսի 29, 2024

Իրավիճակը Իսրայելի և Լիբանանի սահմանին շարունակում է լարված մնալ։ Այսօր Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» շարժումը հրթիռակոծել է Իսրայելի սահմանամերձ բնակավայրերից մի քանիսը։

Հարվածի հետևանքով առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։ Իսրայելի բանակի տեղեկություններով՝ «Հեզբոլա»-ն առնվազն 10 հրթիռ է արձակել երկրի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ, սակայն ՀՕՊ համակարգը դրանցից մի քանիսը չի կարողացել չեզոքացնել։

«Այս պահին Իսրայելի բանակը պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքում գտնվող թիրախներին», - հաղորդում են տեղական աղբյուրները։

XS
SM
MD
LG