Մատչելիության հղումներ

Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է դպրոցի շենքի, հաղորդվում է առնվազն 30 զոհի մասին


Իսրայելի ռազմաօդային ուժերի օդանավ, արխիվ
Իսրայելի ռազմաօդային ուժերի օդանավ, արխիվ

Իսրայելի ռազմական օդանավերը հրթիռակոծել են Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող փախստականների ճամբարի դպրոցի շենքը։ Գազայի հատվածի առողջապահության համակարգի պաշտոնյաների վկայությամբ՝ առնվազն 30 մարդ է զոհվել։

Պաղեստինյան վարչակազմի Al Hadath հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զոհվածները հյուսիսային շրջանից տարհանված մարդիկ էին, որ ապաստանել էին այստեղ։ Շենքի և հարակից տարածքի վրա 4 հրթիռ է արձակվել, զոհերից բացի կան շուրջ հարյուր վիրավորներ։

Մինչդեռ Իսրայելի բանակը պնդում է, որ շենքում «Համաս»-ի արմատականներ էին, որոնք դպրոցական շենքը դարձրել էին իրենց շտաբը, ներսում նաև մեծ քանակի զենք էր պահվում։ Ըստ Իսրայելի բանակի մամուլի ծառայության՝ «ահաբեկիչներին հարվածը հասցվել է հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG