Հայաստանում առանց դեղատոմսի և ակցիզային դրոշմապիտակի վաճառվում է շաքարային դիաբետի համար նախատեսված, բայց մեծամասամբ նիհարելու համար գովազդվող «Օզեմպիկ» դեղամիջոցը։
Այս դեղի համբավը տարածվեց տարիներ առաջ, երբ Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը հայտարարեց, որ դրա օգնությամբ է ավելորդ քաշից ազատվել։ Հիմա «Օզեմպիկ» հեշթեգը սոցիալական ցանցերում միլիոնավոր դիտումներ ունի, դերասանուհի Էմմի Շումերն ու հազարավոր մարդիկ, որ TikTok-ի ռեկում են, դրա քարոզն են անում:
Բայց էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Հայրապետյանն ասում է՝ այս դեղը չի խրախուսվում օգտագործել առանց բժշկի ցուցման․ այն հզոր դեղամիջոց է ու մարդուն կարող է անգամ նախակոմային վիճակի հասցնել։
«Ազատություն»-ը գնացել է դեղը վաճառող օֆլայն և օնլայն դեղատների հետքերով ու առանց խոչընդոտի գնել «Օզեմպիկ»։
Առողջապահության նախարարությունից նշում են՝ այս դեղի գովազդը Հայաստանի Հանրապետությունում արտոնված չէ, տեսչական մարմնից ասում՝ իրենց հստակ վկայակոչում է պետք դեղամիջոցի օրինականությունը ստուգելու համար։
Անահիտ Հակոբյանի հեռուստառեպորտաժը՝ ստորև.