Մատչելիության հղումներ

2025-ի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային․ ԱՆ


2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ շարունակվում են քննարկումները մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ:

Ըստ նախարարության՝ այս կերպ ցանկանում են պացիենտներին որակյալ դեղերով ապահովել, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահել։

ԱՆ-ն նաև նշում է, որ որոշումը տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջացնելու միայն պետք է, որ դեղատունը միացած լինի «Արմեդ» համակարգին։

Առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը, մասնավորապես, հակավարակային, հորմոնային և միզոպրոստոլ դեղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG