Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հաղորդում է հրթիռակոծության ու զոհերի մասին


Բելգորոդը հրթիռակոծությունից հետո, 9-ը հուլիսի, 2024թ․
Բելգորոդը հրթիռակոծությունից հետո, 9-ը հուլիսի, 2024թ․

Բելգորոդի շրջանի հրետակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել, հաղորդել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Գլադկովի խոսքով՝ հուլիսի լույս 9-ի գիշերը, գնդակոծության հետևանքով ավերվել են նաև 60 առանձնատներ և 160 բնակարաններ, վնասվել են 140 ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման գծեր։

Հաղորդվում է նաև, որ մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել Ռոստովի մարզին։ Շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևն ասել է, որ ՀՕՊ-ը հետ է մղել ԱԹՍ հարձակումները։

Անօդաչու սարքերի հարձակումների մասին հաղորդումներ են ստացվել նաև, Վորոնեժի, Աստրախանի, Կուրսկի և Վոլգոգրադի մարզերից։

Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռոստովի մարզի տարածքում 21 անօդաչու թռչող սարք է որսացել, Աստրախանի մարզի տարածքում՝ հինգ, Կուրսկի շրջանում՝ յոթ, Վորոնեժի շրջանում՝ երկու, Բելգորոդի մարզում՝ երեք։

Ուկրաինական կողմն էլ երեկ հաղորդեց զանգվածային հրթիռակոծության ենթարկվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG